Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Քննարկվելու են բոլոր հնարավոր ուղղությունները»

«Քննարկվելու են բոլոր հնարավոր ուղղությունները»
27.01.2017 | 01:25

«Մոսկվայում քննարկվել են ոչ միայն բեռնափոխադրումների համար այլընտրանքային ճանապարհների հնարավորությունները, այլև խոսվել է ավիացիոն նոր համագործակցության մասին, դիտարկվել է «Սուխոյ Սուպերջեթ» ընկերության հետ համատեղ ավիաընկերություն ձևավորելու հարցը»,- կառավարության երեկվա նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

«Համատեղ ընկերությունն աշխատելու է հավասա՞ր բաժնեմասերով, և այս պահին հայկական կողմից կա՞ ընկերություն, որը հետաքրքրված է այդ ծրագրով»,- հարցրինք նախարարին: «Բաժնեմասից խոսելը դեռևս շուտ է, քանի որ քննարկումներն այդ ուղղությամբ նոր ենք սկսելու: Ինչ վերաբերում է հայկական կողմի ընկերությանը, կարծում եմ՝ այդպիսին կլինի, քանի որ Հայաստանի կառավարությունը դրան պատրաստ է»,- պարզաբանեց նախարարը: Ինչ վերաբերում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան բեռնափոխադրումների համար այլընտրանքային ճանապարհների բացմանը, մեզ հետաքրքրեց՝ այն կիրականացվի հարավային Օսիայի՞, թե՞ Աբխազիայի ուղղությամբ: Վահան Մարտիրոսյանի պատասխանը կարճ էր. «Քննարկվելու են բոլոր հնարավոր ուղղությունները»:


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ